Լրահոս

23.01.2010 12:39


Է. Շարմազանով. «Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունը սառը ցնցուղ է թուրքերի համար»

Է. Շարմազանով. «Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունը սառը ցնցուղ է թուրքերի համար»

-Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունը սառը ցնցուղ է թուրքերի համար,- այսօր «7օր»-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի այն հայտարարությանը, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի վճիռը դրական քայլ է։

«Մեր կարծիքով դատարանի վճիռը դրական քայլ է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման, արձանագրությունների վավերացման գործընթացն առաջ տանելու տեսակետից։ Դատարանի վճիռը թույլ է տալիս արձանագրություններն այն տեսքով, ինչպես դրանք եղել են բանակցությունների և ստորագրման պահին, տանել խորհրդարան՝ վավերացման։ Որևէ տպավորություն չկա, թե դատարանի վճիռը սահմանափակում կամ ինչ-որ կերպ բնորոշում է արձանագրությունները»,- մասնավորապես ասել է Ֆիլիպ Գորդոնը։

Այս կապակցությամբ Է. Շարմազանովը նաև հավելել է.

-Թուրքերն այս գործընթացում մնացին միայնակ, և նրանց քաղաքականությունը՝ իրենց բեռը գցել հայկական կողմի վրա ու պաշտպանություն ստանալ ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողմից, ևս մեկ անգամ ձախողվեց, և արդեն հստակ եկել է թուրքերի գործելու ժամանակը։ Թուրքերն ապրեցին հերթական ֆիասկոն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը