Լրահոս

23.01.2010 14:15


Շրջանակային համաձայնագիրն արդեն ստորագրվե՞լ է

Շրջանակային համաձայնագիրն արդեն ստորագրվե՞լ է

-Այս տարվա ընթացքում շրջանակային համաձայնագիր կարող է ստորագրվել, նույնիսկ չեմ բացառում, որ արդեն ստորագրված կարող է լինել, որովհետև տարվա ավարտին հայկական դիվանագիտությունը ցույց տվեց, որ գաղտնի ստորագրությունների պրակտիկան դեռ շարունակվում է,-«7օր»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Աղայանը։

Կհրապարակվի՞ այդ ստորագրությունն այս տարվա ընթացքում, թե ոչ՝ Ա. Աղայանը կարծում է, որ կախված է ոչ իրական հանգամանքներից. «Ժամանակը ցույց կտա»։

-Չե՞ք կարծում, որ եթե համաձայնագիր ստորագրված լիներ, ինպես Դուք եք ասում, ինչ-որ տեղից այդ մասին արտահոսք եղած կլիներ։

-Թուրքիայի համար Արցախը շարունակում է հայտարարվել որպես արձանագրությունները վավերացնելու նախապայման։ Հայաստանն իր հերթին պնդում է, որ արձանագրությունները պետք է վավերացվեն նախքան Ղարաբաղի հարցում որևէ առաջընթացի արձանագրումը։ Գաղտնի ստորագրությունը միակ ձևն է, որ բավարարում է երկու կողմին էլ։ Կարծում եմ, որ նրանք այդպես էլ պայմանավորվել են։ Իսկ մամուլում արված մնացած դիվանագիտական հայտարարությունները բեմականացում են ժողովրդի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը