Լրահոս

28.07.2017 18:38


Քարահունջի մոտ այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Քարահունջի մոտ այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Հուլիսի 27-28-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ, Գորիս քաղաքի Սաթյան փողոցի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Աճանան գյուղի հարակից տարածքում` մոտ 3500 քմ բուսածածկ տարածք, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի համայնքային հողատարածքում՝ 8 հա հնձած ցորենի արտ, Շորժա-Դրախտիկ ավտոճանապարհին` մոտ 3000 քմ բուսածածկույթ, Վայք-Արին ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 8 հա խոտածածկույթ և մասնակի ջերմահարվել 5 ծիրանենի, Կոտայքի մարզի Քասախ գյուղի Ուռենիների փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ, Ջրվեժ գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Գառնի գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 5000 քմ բուսածածկույթ, Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ 3000 քմ հնձած ցորենի արտ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը