Լրահոս

28.07.2017 22:59


Հետախուզվում էին ծեծի, խուլիգանության, խարդախության և գողության մեղադրանքներով

Հետախուզվում էին ծեծի, խուլիգանության, խարդախության և գողության մեղադրանքներով

Ոստիկանությունից հայտնում են, որ Նոր Նորքի և Արթիկի բաժնի ծառայողները հուլիսի 27-ին, ժամը 15.50-ին, Արթիկ քաղաքի Պետական քոլեջից Արթիկի բաժին բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արայիկ Հ.-ին, որը հուլիսի 19-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:

***

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 27-ին, ժամը 8-ին, տնից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Խաչատուր Զ.-ն, որը հուլիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:

***

Հուլիսի 27-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Արմավիրի բաժին է տեղափոխվել կամավոր ներկայացած, 1982 թ. ծնված Տիգրան Ե.-ն, որը 2011թ. հուլիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները հուլիսի 27-ին, ժամը 18.50-ին Անդրանիկի փողոցի թիվ 48 շենքի մոտից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ռազմիկ Հ.-ին, որը հուլիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:


***
Հուլիսի 27-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մարաշի բաժանմունք է ներկայացել 1986 թ. ծնված Լենդրուշ Խ.-ն, որը հուլիսի 8-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի և 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը