Լրահոս

29.07.2017 16:10


Առաջարկվում է երկարաձգել ՀՀ տարածքում սիրողական որսի թույլտվության ժամկետները

Առաջարկվում է երկարաձգել ՀՀ տարածքում սիրողական որսի թույլտվության ժամկետները

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը 2017թ. որսաշրջանի բացման վերաբերյալ առաջարկում է լորի, աղավնիների, կեռնեխների համար որսաշրջանի բացման ժամկետները երկարաձգել մինչև օգոստոսի 26-ը, քանի որ ընթացիկ տարվա ուշացած և տեղումնառատ գարունը հանգեցրել է ոչ միայն նշված թռչնատեսակների, այլև մի շարք այլ տեսակների բազմաթիվ ձվադրումների ոչնչացման /ձվերի մահվան/, ուստի մեծ քանակությամբ թռչուններ կրկին սկսել են ձվադրել ավելի ուշ: Հետաձգելով որսաշրջանի բացումը մեկ շաբաթյա ժամանակահատվածով` հնարավորություն կտրվի նշված թռչնատեսակների ձագերին ինքնուրույն կյանք սկսել: Վաղ որսի դեպքում, երբ երիտասարդ թռչունները դեռ ունակ չեն ինքնուրույն կյանքի, հնարավոր է խաթարել հանրապետությունում այս թռչնատեսակների բնադրող պոպուլյացիաների թիվը:

Կտցարների, արտույտների (դաշտային, տափաստանային) և սարյակի սովորական որսը նպատակահարմար է սկսել սեպտեմբերի 2-ից, երբ հանրապետության տարածքով կսկսեն անցնել նշված տեսակների չվող խմբերը:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը