Լրահոս

29.07.2017 16:55


Երևանյան լճի մոտակա «Լճափ» բենզալցակայանի մոտ այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք

Երևանյան լճի մոտակա «Լճափ» բենզալցակայանի մոտ այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք

Հուլիսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես `Երևանի Երևանյան լճի մոտակա «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում այրվել է 1000 քմ, Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 1 շենքի մոտակայքում՝ 2000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ արծվի արձանի մոտակայքում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ՀՀ ԱՆ «հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի տարածքում՝ 100 քմ, Կոմիտասի անվան զբոսայգում՝ 1200 քմ, Սասնաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1 հա,Վանաշեն-Վեդի ավտոճանապարհի 4-րդ կմ-ում՝ 3000 քմ, Կարբի գյուղի մոտ՝ 7000 քմ, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի՝ թռչնաֆաբրիկայի մոտակայքում՝ 2000 քմ, Հացավան-Գառնի ավտոճանապարհի մոտակայքում՝ 1.5 հա, Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանա-պարհին՝ 1000 քմ, Ծաղկաձոր քաղաքի մոտակա անտառում՝ 8 հա, Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1 հա, Մեղրի քաղաքի Մելիք Օհանջանյան փողոցու՝ 300 քմ, Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի հարակից դաշտերում՝ 20 հա, Ազատամուտ գյուղի ավտոճանապարհին՝ 5 հա, Լոռու մարզի Ճոճկան գյուղի սկզբնամասում այրվել է 7000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը