Լրահոս

25.01.2010 09:40


Այսօր Սոչիում կկայանա Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

Այսօր Սոչիում կկայանա Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

Այսօր Սոչիում կկայանա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ռոբերտ Բրադկեն, Յուրի Մերզլյակովը և Բեռնար Ֆասիեն։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ՀՀ նախագահին են ներկայացրել Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը՝ համանախագահների առաջարկած վերջին փոփոխություններով։

Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացվել էր դեռ 2009թ. դեկտեմբերին։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը