Լրահոս

02.08.2017 10:48


«Վարդանանք» ռեստորանի մոտ բախվել են Opel-ն ու «Սանիթեք»-ի աղբատարը․ կան վիրավորներ

«Վարդանանք» ռեստորանի մոտ բախվել են Opel-ն ու «Սանիթեք»-ի աղբատարը․ կան վիրավորներ

Օգոստոսի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Վարդանանք» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Opel մակնիշի 34 QT 584 համարանիշի և «Սանիթեք» ընկերությանը պատկանող, աղբատար Hino մակնիշի 818 OM 61 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը և մեկ ուղևոր տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, մեկ ուղևոր էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով վթարի վայրում վարորդների ցուցաբերած մեծ հետաքրքրության պատճառով բախվել են նաև Opel մակնիշի 34 PP 228 համարանիշի և MAN մակնիշի 777 NV 17 համարանիշի խոշոր բեռնատարը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը