Լրահոս

02.08.2017 13:55


Վանաձորում «Հայփոստ»-ի ավագ օպերատորի տնից հափշտակել են 3 մլն 800 հազար դրամի գումար ու ապրանք

Վանաձորում «Հայփոստ»-ի ավագ օպերատորի տնից հափշտակել են 3 մլն 800 հազար դրամի գումար ու ապրանք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ երեկ՝ օգոստոսի 1-ին, Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու բնակիչ՝ 53-ամյա Սիրանույշ Մատինյանի հայտարարության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Մատինյանը ոստիկանության Տարոնի բաժին հայտարարություն է տվել, որ օգոստոսի 1-ին, ժամը 09։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի ննջասենյակի անկողնու ներքնակի տակից հափշտակել են 7000 ԱՄՆ դոլար։ Ննջասենյակից տարել են նաև 1 հատ ժամացույց, 400 հազար դրամ արժողությամբ 28 գրամ կշռով ոսկյա թևնոցը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Մատինյանը, ով աշխատում է «Հայփոստ» ՓԲԸ-ի 2001 փոստային բաժանմունքում՝ որպես ավագ օպերատոր, ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ տան դուռն ու լուսամուտները փակ են եղել, արտաքին ոչ մի վնաս չի եղել և բնակարանը տակնուվրա արված չի եղել ու հիշյալ գումարից բացի, ննջասենյակի պահարանում եղել է նաև 10 հազար ԱՄՆ դոլար և այն ամբողջությամբ պահարանում է եղել։

Փաստի առթիվ Թ. Շուշանյանի որոշմամբ քննչական խումբը ղեկավարում է ավագ քննիչ Քալաշյանը։ Կա վարկած, որ տուն մուտք ու ելք անողը, հնարավոր է, հանցագործությունը կատարած լինի, սակայն սա վարկած է։

Այս խորագրի վերջին նյութերը