Լրահոս

02.08.2017 14:18


«Կարաս» ազգային սննդի ցանցից հափշտակել են 3 մլն 800 հազար դրամ

«Կարաս» ազգային սննդի ցանցից հափշտակել են 3 մլն 800 հազար դրամ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ղումաշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 1-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 11։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Հարություն Մխիթարյանը ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 08։30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Ծաղկաձոր քաղաքի Օրբելի Եղբայրներ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող «Կարաս» ազգային սննդի ցանց են մուտք գործել, որտեղ մենեջերի սենյակի դուռը բացելով՝ այնտեղից հափշտակել են չհրկիզվող պահարանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնտեղ եղել է 3 մլն 800 հազար դրամ գումար։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և այն կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը