Լրահոս

02.08.2017 14:50


Նարինե Շահբազյան. «Յոթ մեդալը վատ ցուցանիշ չէ»

Նարինե Շահբազյան. «Յոթ մեդալը վատ ցուցանիշ չէ»

Կոտ դ՝ Իվուարում անցկացված Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանը ձյուդո եւ ըմբշամարտ մարզաձեւերում նվաճեց մեկ ոսկե, երեք արծաթե եւ երեք բրոնզե մեդալ:

Վերադառնալուց հետո Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար Նարինե Շահբազյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց.

«Հայաստանը 56 երկրների պայքարում, կարելի է ասել, լավ մասնակցեց: Մեդալների որակի եւ քանակի առումով կարող էինք ավելին ունենալ, սակայն մրցավարությունը որոշ դեպքերում խանգարեց: Հաջողություն է աթլետիկայից եռացատկում եւ 400 մետր վազքում եզրափակչի երկու մասնակից ունենալը, մեր հեծանվորդի զբաղեցրած 8-րդ տեղը նույնպես մասնագետները բարձր են գնահատում»:

Հայաստանը Ֆրանկոֆոնյան խաղերին մասնակցում էր երրորդ անգամ:

Այս խորագրի վերջին նյութերը