Լրահոս

02.08.2017 15:00


Ընկուզենու ծառի ճյուղն ընկել է Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի երթևեկելի գոտի

Ընկուզենու ծառի ճյուղն ընկել է Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի երթևեկելի գոտի

Օգոստոսի 1-ին, ժամը 16:13-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ ծառն ընկել է Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի երթևեկելի գոտի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 144-րդ կմ-ին ընկուզենու ծառից մեկ ճյուղ պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի:

Փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Այս խորագրի վերջին նյութերը