Լրահոս

05.08.2017 19:18


«Լուսակերտ» ուսումնական կենտրոնի տարածքում այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ

«Լուսակերտ» ուսումնական կենտրոնի տարածքում այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ

Օգոստոսի 4-5-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկի պողոտայի ձախակողմյան հատվածում այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ և 3 կտրած ծառի (մոտ 10 սմ) բույն, Նոր Գեղի գյուղի Թևոսյան փողոցի մոտակայքում՝ մոտ 800 քմ խոտածածկույթ, ԱԻՆ «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի տարածքում` մոտ 3 հա, Գառնի գյուղի սկզբնամասում՝ մոտ 15 հա, Շիրակի մարզի Կամո գյուղի մոտակայքում՝ սարալանջին՝ մոտ 7 հա, Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ մոտ 5 հա և մոտ 1 հա արևածաղկի դաշտ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երիցավան վանական համալիրի մոտակայքում՝ մոտ 7 հա խոտածածկույթ, Գեղանուշ գյուղի մոտակա անտառում՝ մոտ 5 հա, Սևաքար գյուղի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 17-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2 հա, Ալավերդի-Օձուն ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2 հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1,5 հա, Արարատի մարզի Վեդի քաղաքի Սերժիկ Հակոբյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող հողամասում՝ մոտ 3000 քմ հնձած ցորենի արտ, ծառի ճյուղեր, մոտ 500 քմ խոտածածկույթ և ջերմահարվել` 6 պտղատու ծառ, Ուրցաձոր գյուղի գերեզմանատանը` 1800 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը