Լրահոս

08.08.2017 16:14


Դիլիջանում գտել են Երևանում անհայտ կորած համարվող տղամարդու դին՝ նեխած

Դիլիջանում գտել են Երևանում անհայտ կորած համարվող տղամարդու դին՝ նեխած

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հաղարծին վանական համալիրի մոտ երեկ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի՝ նեխած։

Հետաքրքիրն այն է, որ դին գտնվել է բավական բանուկ հատվածում՝ ավտոճանապարհի մոտ, եւ թե ինչպես է ստացվել, որ այն ավելի վաղ ոչ ոք չի տեսել, որ սկսել է նեխել՝ կասկածահարույց է։ Բացառված չէ, որ դիակը նշված տեղանքում է հայտնվել տղամարդու մաhից ավելի ուշ։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին, որ օգոստոսի 7-ին հայտնաբերվել է տղամարդու դիակ եւ Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդու ինքնությունը պարզվել է։ Վերջինս Երեւան քաղաքի բնակիչ է, 32 տարեկան եւ 2017 թվականի հուլիսի 31-ից համարվում էր անհայտ կորած։

ՔԿ-ից հայտնեցին նաեւ, որ տղամարդու պարանոցին փաթաթված է եղել կպչուն ժապավեն։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը