Լրահոս

24.12.2010 11:21


Տոն օրերին «1-04»–ը խստացված ռեժիմով կաշխատի

Տոն օրերին «1-04»–ը խստացված ռեժիմով կաշխատի

«ՀայՌոագազարդ»-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոնական օրերին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազատրանսպորտային և գազաբաշխիչ համակարգերում կայուն ռեժիմների ապահովման, հանրապետության բնակչությանը և գազասպառողներին անվտանգ ու անխափան գազամատակարարման նպատակով ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վ.Հարությունանը հրաման է ստորագրել 2010թ. դեկտեմբերի 31-ի ժամը 09.00-ից մինչև 2011թ. հունվարի 7-ի ժամը 09:00 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչական ապարատում շուրջօրյա հերթապահություն սահմանելու մասին:

Շուրջօրյա խստացված ռեժիմով կաշխատի նաև «1-04» վթարա-կարգավարական ծառայությունը:

Այս խորագրի վերջին նյութերը