Լրահոս

24.12.2010 12:37


Մեքենան շրջվել է

Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ 1976 թ. ծնված Արթուր Մ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդն ու ուղևոր Գարիկ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը