Լրահոս

27.01.2010 15:07


«Եվրոտեսիլ-2010»

«Եվրոտեսիլ-2010»

Օրերս Երևանում հայտնի դարձավ «Եվրոտեսիլ-2010» էստրադային երգի միջազգային մրցույթի նաընտրական փուլի ևս մեկ թեկնածուի անուն Հայաստանից: Բացի Միհրանից, Էմիից, Ռազմիկ Ամյանից, Եվա Ռիվասից, Եվրոպան գրավելու իր ցանկությունն է հայտնել երիտասարդ երգիչ Հայկ Կասպարովը:

Արդեն 2009 թ. սկզբին երգիչը Հայաստանի Առաջին ալիքի կողմից ներկայացվեց ,Տարվա հայտնությունե անվանակոչությանը, հանդիսատեսի դատին ներկայացրեց երկու տեսահոլովակ, որոնք երկար ժամանակ մնացին տարբեր հեռուստաալիքների հիթ-շքերթներում, համերգներով հանդես եկավ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Պոդոլսկում, Լոնդոնում, Իրանում և անգամ Ավստրալիայում:

2010թ. հունվարին երգիչը «Միշտ ժպտա» տեսահոլովակով ներկայացվեց ԱՄՆ-ում անցկացվող «Armenian Golden Star Awards» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանը «Hit of The Year» և «Best Modern Male Singer of The Year» անվանակոչումներում:

Ստեղծագործությունը, որը երգիչը կկատարի նախընտրական փուլի ժամանակ, կոչվում է «You Know»:

Այս խորագրի վերջին նյութերը