Լրահոս

28.01.2010 11:29


ԲՀԿ անդամ. «Ընդդիմությունը պետք է այնպես լինի, որ իշխանությունն անընդհատ զգոն լինի»

ԲՀԿ անդամ. «Ընդդիմությունը պետք է այնպես լինի, որ իշխանությունն անընդհատ զգոն լինի»

-Ընդդիմությունը շատ անհրաժեշտ է։ Ցավոք, այն կարող է լինել թույլ կամ ուժեղ։ Եթե թույլ է լինում, անընդհատ հեռահարով ասում են, որ դուք վատն եք, վատն եք, վատն եք։ Ոչինչ տեղի չի ունենում։ Իսկ եթե ուժեղ է լինում, մենք էլ ենք ուրախանում,-«Հայելի» ակումբում այսպիսի տեսակետ էր արտահայտել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

«7օր»-ի հարցին, թե Վ. Բոստանջյանը քաղաքական ո՞ր միավորին է համարում իրական ընդդիմություն, և այդ ընդդիմությանը ուժե՞ղ է համարում, թե՞ թույլ, նա պատասխանել է.

-Բոլոր դեպքերում այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում որպես այդպիսին հանդիսանում են ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, «Ժառանգությունը»։ Բոլորում էլ, առանձին-առանձին վերցրած, շատ մակարդակով տղերք կան։

Բոստանջյանն ասել է, թե չի կարծում, որ բոլոր վերոնշյալները  երկրի, իշխանության համար պարունակում են այն հրամայականները, «որոնք կարող են իշխանությունների մոտ զգոն լինելու ինստիտուտներ առաջացնել»։

-Որ ասում եմ ուժեղ ընդդիմություն, հենց դա նկատի ունեմ։ Ընդդիմությունը պետք է այնպես լինի, որ իշխանությունն անընդհատ զգոն լինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը