Լրահոս

29.01.2010 09:16


Կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը

Կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը

Հունվարի 28-ին Լոնդոնում տեղի է ունեցել Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի  և Ահմեդ Դավութօղլուի կարճատև հանդիպումը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հանդիպման ընթացքում էական ոչինչ չի արձանագրվել՝ կողմերից յուրաքանչյուրը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում մնացել է իր դիրքորոշմանը։ Այնուհանդերձ նշվում է, որ Հայաստանի և Թուրքիայի ԱԳ ղեկավարները պայմանավորվել են, հաջորդ շաբաթ Մյունխենում կայանալիք անվտանգության հարցերով համաժողովի շրջանակներում, հանդիպել և շարունակել բանակցությունները։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, իսկ Դավութօղլուն՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Վերջինս իր թուրք գործընկերոջը ներկայացրել է Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման մանրամասները։

Ըստ «Trend»-ի

Այս խորագրի վերջին նյութերը