Աշխարհ

14.11.2017 11:48


Բուֆոնի էմոցիոնալ հրաժեշտը, որը շատերին ստիպեց արտասվել (տեսանյութ)

Բուֆոնի էմոցիոնալ հրաժեշտը, որը շատերին ստիպեց արտասվել (տեսանյութ)

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն արցունքն աչքերին հայտարարեց ազգային թիմից հեռանալու մասին:

Շվեդիայի հետ երեկ կայացած խաղը 39-ամյա լեգենդար դարպասապահի համար վերջինը դարձավ Իտալիայի հավաքականի կազմում, իսկ իտալացիները չեն մասնակցի ԱԱ-2018-ին:

«Իտալիայի հավաքականը թողնում եմ լավ տղաների: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր միշտ օգնել են ինձ. իմ Կյելո, իմ Բարցա, իմ Լեո ... Շնորհակալ եմ տղաներ: Շնորհակալ եմ Իտալիա: Հավաքականը կբարձրանա: Մենք իտալացիներ ենք, մենք միշտ վերածնվում ենք: Ես տեղս թողնում եմ հիանալի Ջիջի Դոնարումային», -ասել է Բուֆոնը «RAI»-ի եթերում:

Հիշեցնենք` Բուֆոնի կարիերան հավաքականում սկսվել է 1997 թվականի Ռուսաստանի հետ Մոսկվայում անցկացրած անցումային խաղով: Հյուրընկալվելիս գրանցված 1:1-ն ու սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթանակն իտալացիներին այդ ժամանակ դուրս է բերել Ֆրանսիայում կայացած ԱԱ:

Մեծագույն Բուֆոնի վերջին հանդիումն Իտալիայի հավաքականի կազմում ևս անցումային խաղ ստացվեց, որտեղ արդեն ամեն ինչ շատ անհաջող դասավորվեց:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը