Աշխարհ

15.11.2017 08:35


ՄՅՈւ-ն հրապարակել է Մխիթարյանի մասին պատմող ֆիլմի հերթական հատվածը (տեսանյութ)

ՄՅՈւ-ն հրապարակել է Մխիթարյանի մասին պատմող ֆիլմի հերթական հատվածը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմ է նկարահանել:

«Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը ֆիլմից հերթական դրվագն է ներկայացրել:

«Ես միշտ երազել եմ երեխաների համար օրինակ ծառայել: Նրանք ինձ միշտ հարցնում էին, որ արդյոք ես կդառնա՞մ լավ ֆուտբոլիստ, իսկ ես միշտ պատասխանում էի՝ կարևորը լավ ֆուտբոլիստ դառնալը չէ, այլ լավ մարդ լինելը»,- ասում է Մխիթարյանը տեսանյութում:

Հիշեցնենք, որ այն կցուցադրվի նոյեմբերի 16-ին «MUTV»-ի եթերում կեսգիշերն անց:

Տեսանյութը՝ այստեղ։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը