Լրահոս

01.02.2010 16:15


Րաֆֆի Հովհաննիսյան. «Թե՛ Եվրոպայում, թե՛ մեր երկրում ունայնությունն ու վախկոտությունը տակավին չափանիշներ են»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Թե՛ Եվրոպայում, թե՛ մեր երկրում ունայնությունն ու վախկոտությունը տակավին չափանիշներ են»

-ԵԽԽՎ ղեկավար պաշտոնում ընտրվում են պաշտոնյաներ, ովքեր ի պաշտոնե ժխտում են Ցեղասպանությունը։ Դա մեր ապաշնորհության, փոքրիկության և հավաքական վախկոտության արգասիքն է,-խոսելով ԵԽԽՎ նորընտիր թուրք ղեկավարի մասին՝ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից դուրս թողնելու իրողությանը՝ Ր. Հովհաննիսյանն ասել է.

-Ի սկզբանե «Ժառանգությունը» եղել է միակ ընդդիմադիր ուժը, որը խորապես մնացել է որպես ընդդիմադիր։ Նա ներկայացրել է հայ քաղաքացու շահը Ստրասբուրգում և եղել է քննադատական, ինքնաքննադատական։ Բայց այն, որ կարելի է զրկել նման պատգամավորին ձայնի իրավունքից, ցույց է տալիս, որ թե՛ Եվրոպայում, թե՛ մեր երկրում ունայնությունն ու վախկոտությունը տակավին չափանիշներ են։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը