Աշխարհ

24.11.2017 09:32


Կիևում Լինչի դատաստանի են ենթարկել տարեց վարորդին, ով կայանել էր մեքենան և գնացել սուպերմարկետ (տեսանյութ)

Կիևում Լինչի դատաստանի են ենթարկել տարեց վարորդին, ով կայանել էր մեքենան և գնացել սուպերմարկետ (տեսանյութ)

Կիևի բնակիչները հարձակվել են տարեց վարորդի վրա, ով հենց փողոցի մեջտեղում կայանել էր իր ավտոմեքենան և գնացել սուպերմարկետ։ Լինչի դատաստանի այդ տեսարանը նկարահանել են ականատեսները և հրապարակել սոցցանցում։

Կադրերում երևում է, թե ինչպես է BMW-ի վարորդը մոտենում իր ավտոմեքենային, որն արդեն շրջապատված էր անցորդներով։ Նա չի հասցնում հեռանալ․ տղամարդուն դուրս են քաշում մեքենայից և սկսում ծեծի ենթարկել։

Թե այժմ ինչ վիճակում է նա, անհայտ է։

Ականատեսներն ընդգծում են, որ նա իր BMW-ով փակել էր ավտոբուսի և 7 տրամվայի ճանապարհը, ինչ էլ ամբոխի դժգոհությունն էր առաջացրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը