Աշխարհ

24.11.2017 23:07


Օզիլը կարող է ՄՅՈւ-ում փոխարինել Մխիթարյանին

Օզիլը կարող է ՄՅՈւ-ում փոխարինել Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ինչպես վստահեցնում է «Daily Star»-ը, նրա ծառայություններով անձամբ հետաքրքրված է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով Մադրիդի «Ռեալում» հասցրել է աշխատել Օզիլի հետ:

Հնարավոր է՝ Օզիլը փոխարինի Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով վերջին շրջանում չի կարողանում ընդգրկվել նույնիսկ թիմի հայտացուցակում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օզիլի գործողություններին հետևում է կատալոնական «Բարսելոնան»:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը