Աշխարհ

25.11.2017 10:36


Բաթումիի հյուրանոցներից մեկում բռնկված խոշոր հրդեհի զոհ է դարձել 12 մարդ (տեսանյութ)

Բաթումիի հյուրանոցներից մեկում բռնկված խոշոր հրդեհի զոհ է դարձել 12 մարդ (տեսանյութ)

Ուրբաթ օրը խոշոր հրդեհ է բռնկվել Բաթումիի Leogrand 5 աստղանի հյուրանոցում․ զոհվել է 12 մարդ, 20-ը տեղափոխվել է հիվանդանոց։ 100-ից ավելի մարդ տարհանվել է։ Այս մասին հայտնում է Interfax-ը: Տուժածներն ու զոհերը հիմնականում Վրաստանի, Թուրքիայի և Իսրայելի քաղաքացիներ են։ Հրդեհի մարման աշխատանքների ընթացքում վնասվածքներ է ստացել 3 հրշեջ-փրկարար:

Հրդեհի պահին հյուրանոցում են եղել նաև «Միսս Վրաստան» մրույթի 20 մասնակից աղջիկները, ովքեր տարհանվել են։

Հրդեհի առաջացման պատճառը դեռ պարզ չէ․ նախնական տվյալներով՝ առկա են եղել հակահրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը