Աշխարհ

01.12.2017 16:42


Չինացու գանգի մեջ 1 մետրանոց մետաղական ձող է մտել, բայց նա կենդանի է մնացել (տեսանյութ)

Չինացու գանգի մեջ 1 մետրանոց մետաղական ձող է մտել, բայց նա կենդանի է մնացել (տեսանյութ)

Չինաստանի բնակիչը հրաշքով կենդանի է մնացել այն բանից հետո, երբ նրա գանգի մեջ է մտել 4 մ բարձրությունից ցած ընկած մետաղական ձողը։ Տղամարդու գիտակցությունը տեղն է եղել, շփվել է փրկարարների հետ։

Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ նա իր ընկերոջ հետ անցնելիս է եղել կառուցվող շինության կողքով։ Thecover.cn-ը հայտնում է, որ վերևից ընկած մետաղական ձողը տուժածի գանգի մեջ է մտել մոտ 10 սմ։

Դեպքի վայր են անմիջապես ժամանել շտապօգնության և փրկարարական բրիգադները։ Նման վիճակում տղամարդուն հիվանդանոց տեղափոխելը դժվար է եղել, և որոշում է կայացվել տեղում կտրել ձողի մի մասը, իսկ արդեն հիվանդանոցում բժիշկները հեռացրել են մյուս հատվածը։

Այժմ չինացին գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը