Լրահոս

01.02.2010 15:33


Որո՞նք են Գագիկ Աբրահամյանի սխալները

Որո՞նք են Գագիկ Աբրահամյանի սխալները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 12-րդ համագումարում ասել էր, թե չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։

-Այնքա՜ն սխալներ ունեմ. անսխալական մարդ գոյություն չունի,-ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Աբրահամյանը՝ պատասխանելով «7օր»-ի հարցին, թե որն է իր սխալը,-եկեք սխալներից չխոսենք. սխալներ բոլորն էլ ունեն։ Նախագահը ճիշտ է ասել՝ նա, ով չի աշխատում, բնականաբար, սխալներ թույլ չի տալիս։ Մենք ինքներս մեր սխալների վրա պետք է սովորենք, հաջորդ անգամ այդ սխալները քիչ կլինեն։

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին և պատասխանելով հարցին, թե եթե դրանք բերվեն խորհրդարան, ինքն ինչպե՞ս կքվեարկի՝ Գ. Աբրահամյանն ասել է.

-Եթե խմբակցությունը որոշի, որ պետք է «կողմ» քվեարկենք, իհա՛րկե, «կողմ» կքվեարկեմ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը