Լրահոս

07.12.2017 10:16


Վանաձորում զինվորականներ են վթարի ենթարկվել․ կան վիրավորներ

Վանաձորում զինվորականներ են վթարի ենթարկվել․ կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Ford մակնիշի 34 TC 371 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ դեպի Դիլիջան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում՝ հայտնվել շենքի բակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների և Վանաձորի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի հիվանդանոց:

Վարորդն ու ուղևորը զինվորականներ են և վթարի պատճառներից է նաև այն, որ ճանապարհը ամբողջովին եղել է մերկասառույց:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը