Լրահոս

02.02.2010 14:18


Ադրբեջանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչները կհանդիպեն Մինսկում

Ադրբեջանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչները կհանդիպեն Մինսկում

Բելառուսում կանցկացվի «UEFA»-ի միջոցառումը, որում նախատեսվում է մի շարք երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների մասնակցությունը։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա «UEFA»-ի ազգային ասոցիացիաների բաժանմումքների միջոցառումը։

Նիստի ժամանակ «UEFA»-ի ազգային ասոցիացիաների բաժանմունքի ղեկավար Թեոդոր Թեոդորիդիսը հանդիպումներ կանցկացնի մի շարք երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահների հետ։

Միջոցառմանը նախատեսվում է Ադրբեջանի, Ալբանիայի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Ուկրաինայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարների մասնակցությունը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը