Աշխարհ

21.12.2017 13:39


Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Բրիսթոլ Սիթիի (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Բրիսթոլ Սիթիի (տեսանյութ)

Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս պարտվեց «Բրիսթոլ Սիթիին»՝ դուրս մնալով հետագա պայքարից: Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Երկարատև դադարից հետո մանչեսթերյան ակումբի հայտացուցակ է վերադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 28-ամյա ֆուտբոլիստը խաղը սկսել է պահեստայինների նստարանից՝ փոխարինման դուրս գալով 69-րդ րոպեին:

Ներկայացնում ենք հայ ֆուտբոլիստի գործողությունները՝ «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը