Աշխարհ

22.12.2017 15:28


Գարիկ Մարտիրոսյանին Տարոն Մարգարյանը պարգևատրել է «Արգիշտի առաջին» մեդալով

Գարիկ Մարտիրոսյանին Տարոն Մարգարյանը պարգևատրել է «Արգիշտի առաջին» մեդալով

«Երևանյան օրեր Մոսկվայում» միջոցառման շրջանակներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գարիկ Մարտիրոսյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» մեդալով՝ հեռուստատեսության ոլորտում զգալի ավանդի և Երևանի ու Մոսկվայի միջև համագործակցության զարգացմանը մեծապես աջակցելու համար։ Այս մասին իր Instagram-ում հայտնել է Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան։

«Սա Գարիկի առաջին պետական պարգևն է։ Հպարտանում եմ քեզնով։ Դու մեր հպարտությունն ես, դու Երևանի ու Հայաստանի հպարտությունն ես։ Դու քո ազգի արժանի զավակն ես, որն արդեն 20 տարի փառաբանում է իր երկիրը ու աջակցում ոչ միայն Երևանի ու Մոսկվայի, այլև Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության զարգացմանը»,-գրել է Ժաննան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը