Աշխարհ

22.12.2017 18:22


Ռուսաստանը Սիրիայում նաև «Իսկանդեր» է կիրառել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանը Սիրիայում նաև «Իսկանդեր» է կիրառել. ՌԴ ՊՆ

Սիրիայում ընթացող մարտական գործողություններում կիրառվել է նաև «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն. փոխանցում է «ՌԻԱ» լրատվական գործակալությունը:

ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ամփոփիչ նիստում նախարարը մասնավորապես հայտնել է, որ զինյալների՝ ավելի կարևոր օբյեկտների ուղղությամբ կիրառվել են «Իսկանդեր», «Տոչկա-Ու», «Կալիբր», «Խ-55» և այլն:

Նշենք, որ «Իսկանդերներ» Սիրիայում նկատվել էին դեռ 2016-ի մարտի 27-ին ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի ռեպորտաժի կադրերից մեկում:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը