Աշխարհ

22.12.2017 18:42


Ջոնսոնն այնքան է վստահում Լավրովին, որ նրան է տվել իր վերարկուն (տեսանյութ)

Ջոնսոնն այնքան է վստահում Լավրովին, որ նրան է տվել իր վերարկուն (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն այնքան է վստահում իր ռուս պաշտոնակցին, որ բանակցությունների ժամանելուց հետո նրան է տվել իր վերարկուն՝ գրպանում եղած ամբողջ պարունակությունով հանդերձ։ Այս մասին բրիտանական արտաքին գերատեսչության ղեկավարն անձամբ է պատմել։

«Ես գիտեի, որ նա կպահպաներ այն, և ոչ մի վատ բան տեղի չէր ունենա»,-պարզաբանել է Ջոնսոնը։

Այս պատմությամբ նա կիսվել է՝ պատասխանելով հարցին, թե օգտակար եղե՞լ են բրիտանացի խորհրդարանականներից մեկի նախազգուշացումները՝ Ռուսաստանում օղի չխմել և իր հետ հեռախոս չվերցնել։

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Լավրովն արձագանքել է հումորով, թե Բորիսի վերարկուի մեջ ոչինչ չի եղել։

«Օ՜, փաստորեն արդեն խուզարկել եք»,-նկատել է բրիտանացի նախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը