Աշխարհ

22.12.2017 20:32


Express. Մխիթարյանը կարող է հայտնվել Արսենալում

Express. Մխիթարյանը կարող է հայտնվել Արսենալում

Բրիտանական «Express»-ը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս ձմռանը կլքի մանկունիանցիների կազմը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: «Զինագործներն» արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլը լքելու է ակումբը և նրան փոխարինող են փնտրում:

«Express»-ը գրում է, որ հայ կիսապաշտպանը կորցրել է տեղը Ժոզե Մոուրինյուի թիմի մեկնարկային կազմում և, ամենայն հավանականությամբ, այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի Մանչեսթերը: 28-ամյա ֆուտբոլիստը համարվում է Օզիլին փոխարինելու ամենահավանական տարբերակը:

Հաղորդվում է, որ տեղափոխության արժեքը կարող է կազմել 30 մլն եվրո:

Աղբյուրը՝ armsort.am

Այս խորագրի վերջին նյութերը