Աշխարհ

23.12.2017 16:17


Մոսկվան վտանգավոր է համարում Կիևին ԱՄՆ-ի կողմից զինամթերքի մատակարարման որոշումը

Մոսկվան վտանգավոր է համարում Կիևին ԱՄՆ-ի կողմից զինամթերքի մատակարարման որոշումը

Մոսկվան վտանգավոր է համարում Կիևին ԱՄՆ-ի կողմից զինամթերքի մատակարարման որոշումը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Մոսկվայում վտանգավոր են համարում ԱՄՆ-ի որոշումը: Խոսքը ոչ այնքան ամերիկյան զինամթերքի չափանիշների ու քանակի, այլ դե ֆակտո Վաշինգտոնի կողմից Կիևում զինված ուժերին խթանելու մասին է` մղելով իրենց ուժային սցենարի»,-ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՄՆ-ն որոշում է կայացրել Ուկրաինային տրամադրել ժամանակակից պաշտպանական միջոցներ: Նշվել է, որ ԱՄՆ-ի ջանքերն ուղղված են Ուկրաինային օգնելու ամրապնդել պաշտպանական հնարավորությունները երկարաժամկետ հեռանկարում, պաշտպանել ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և կանխել ագրեսիան:

Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ

Այս խորագրի վերջին նյութերը