Աշխարհ

26.12.2017 09:04


800 հազար «երազողների» ճակատագիրը կորոշվի 2018-ի հունվարին (տեսանյութ)

800 հազար «երազողների» ճակատագիրը կորոշվի 2018-ի հունվարին (տեսանյութ)

Թրամփի կողմից կասեցված՝ նախկինում DACA ծրագրի պաշտպանության տակգտնվող շուրջ 800 հազար անփաստաթուղթ երիտասարդների՝ «երազողների» արտաքսման հարցն ու ճակատագիրը ԱՄՆ-ի Կոնգրեսը կորոշի գալիք տարում:

Տարեվերջին Կոնգրեսը չքվեարկեց ի շահ վաղ հասակում ծնողների հետ ԱՄՆ ներգաղթած մոտ 8ՕՕ հազար անփաստաթուղթ երիտասարդների, ովքեր նախկինում գտնվում էին DACA ծրագրի պաշտպանության տակ:

Արտաքսման վտանգի առջև հայտնված այս երետասարդները իրենց ձայնը լսելի դարձրեցին, երբ Դոնալդ Թրամփը սեպտեմբերին հայտարարեց DACA ծրագրի կասեցման մասին՝ երկարաձգելով ծրագրի վերջնաժամկետը մինչև 2018 թվականի մարտ ամիսը:

«Սա շատ ծանր թեմա է և մեր որոշումը չի անտեսելու զգացմունքայնությունը», - իր ելույթում նշել էր Թրամփը:

Մեծ թվով դեմոկրատներ վերջին ամիսներին պայքարում էին DACA ծրագրի շահառուներին մինչև տարեվերջ իրավական կարգավիճակ շնորհելու համար, սակայն Դեմոկրատական կուսակցության առաջնորդները խուսափում էին անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների հարցում ուղիղ առճակատման գնալ հանրապետակկանների հետ՝ Սուրբ ծննդյան տոներից առաջ ԱՄՆ-ի կառավարության աշխատանքների դադարեցմանը չնպաստելու համար:

«Դեմոկրատների և հանրապետականների միջև ներգաղթի հարցի շուրջ բանակացությունները շատ լավ են ընթանում», - հայտարարել է ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը:

Հանրապետականները DACA ծրագիրը դիտարկում են որպես Թրամփի վարչակազմի ներգաղթի ոլորտի ավելի համապարփակ քաղաքականության մաս,որը ըստ նրանց՝ միտված է ներգաղթի բարեփոխված համակարգի ներդրմանն ու ԱՄՆ-ի սահմանային անվտանգություն բարձրացմանը:

«Մենք կարող ենք կատարելագործել մեր օրինական ներգաղթի համակարգը և, ինչպես արդեն հայտնել եմ իմ գործընկերներին, հունվարին մենք անդրադառնալու ենք այս խնդրին», - հայտարարել է Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միչ ՄքՔոնելը:

Թրամփի դիրքորոշումը այս 800 հազար անփաստաթուղթ երիտասարդների հարցում ևս միանշանակ չէ:

«Նրանցից ոմանք անհավանական երեխաներ են, բայց ոչ բոլորը: Նրանցից ոմանք թմրադեղեղերի վաճառքով են զբաղվում և փողոցային ավազակախմբերի անդամներ են», - ասել է Թրամփը:

Նշենք, ինչևէ, որ նախկինում ԴԱԿԱ ծրագրի պաշտպանության տակ գտնվող երիտասարդների ճնշող մեծամասնությունը չունի քրեական անցյալ, իսկ հիասթափված երազողներից ոմանք կարծում են, որ դեմոկրատները չեն անում առավելագույնը իրենց հնարավորությունների սահմաններում:

«Դեմոկրատները պետք է աջակցեն մեզ ու կանգնեն մեր կողքին: Պետք է խոսքերից բացի, դիմել կոնկրետ գործողությունների», - գտնում է ԴԱԿԱ-ի նախկին շահառուն:

Նշենք, որ ի նշան բողոքի՝ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի 30 դեմոկրատ սենատորներ դեմ քվեարկեցին կառավարության աշխատանքների ֆինանսավորման երկարաձգմանը:

Որոշ փորձագետների համոզմամբ՝ այս հարցը հունվարին դեմոկրատների ու հանրապետականների միջև կռվախնձոր է դառնալու, որի շուրջ համաձայնություն ձեռքբերելու դեմոկրատների նախապայմանը լինելու է նախկինում ԴԱԿԱ ծրագրի պաշտպանության տակ գտնվող անփաստափուղթ ներգաղթյալներին անհապաղ իրավական կարգավիճակ շնորհելու հարցը:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը