Լրահոս

03.02.2010 17:51


Բողոքի ներքո ստորագրությունները կրկնապատկվել են

Շարունակվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հետ կանչելուն միտված հասարակական կամպանիան:  Ինչպես տեղեկացնում է «ԷկոԼուր»–ը, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամից (CDPF) հայտնել են, որ բողոքի ներքո ստորագրել են Երևանի և մարզերի 267 հասարակական կազմակերպություններ: Օրինագծի քննարկումները տեղի են ունենում հասարակական սեկտորի տարբեր խմբերում: Հունվարի 22-ին CDPF-ի գրասենյակում տեղի ունեցավ նախաձեռնող խմբի նիստը, որին մասնակցեցին տարբեր ցանցերի, միությունների, հիմնադրամների ներկայացուցիչներ: Հունվարի 26-ին Կովկասի տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնի երեւանյան գրասենյակում այդ հարցը քննարկեցին նաեւ Հայաստանի էկոլոգիական ՀԿ-ների դաշինքի ներկայացուցիչները:

Օրինագծի նոր տարբերակը ՀՀ արդարադատության նախարարությունը CDPF-ին խոստացավ ներկայացնել հունվարի 28-ին: Սակայն փետրվարի 3-ի դրությամբ փաստաթղթերը դեռ չեն ներկայացվել, քանի որ, նախարարության բացատրությամբ, ստեղծվում է փաստաթղթերի լայնածավալ փաթեթ, որը նախատեսում է փոփոխություններ նաեւ մյուս օրենքներում: Հասարակական կազմակերպությունները չեն զիջում իրենց դիրքերը եւ մտադիր են շարունակել այդ օրինագիծը հետ կանչելու բողոքի գործողությունը: 

Այս խորագրի վերջին նյութերը