Աշխարհ

11.01.2018 23:12


Լինեկերն անդրադարձել է Սանչես-Մխիթարյան հնարավոր փոխանակմանը

Լինեկերն անդրադարձել է Սանչես-Մխիթարյան հնարավոր փոխանակմանը

Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հետաքրքրել է «Մանչեսթեր Յունայթեդին», և, ըստ իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ կապնվել է Արսեն Վենգերի հետ, որպեսզի համաձայնեցնի տրանսֆերը:

Իր հերթին «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Արսենալ» բաց թողնել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով խնդիրներ ունի Մոուրինյուի հետ:

Այդ առիթով վերլուծաբան Գարի Լինեկերը թվիթերյան միկրոբլոգում գրել է հետևյալը.

««Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվում Սանչեսը, իսկ Մխիթարյանը` «Արսենալ»: Կարելի է կոչ անել երկու ակումբներին` ավարտին հասցնել այդ բանակցությունները: «Յունայթեդը» կստանա բարձրակարգ ֆուտբոլիստի և թույլ չի տա, որպեսզի վերջինս տեղափոխվի «Սիթի»: Ինչ վերաբերում է «Արսենալին», ապա Սանչեսի փոխարեն «զինագործները» ստանում են հրաշալի ֆուտբոլիստի»:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը