Աշխարհ

12.01.2018 22:20


Ժոզե Մոուրինյուն խոսել է Սանչեսի հնարավոր տրանսֆերի մասին

Ժոզե Մոուրինյուն խոսել է Սանչեսի հնարավոր տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի հնարավոր տեղափոխության մասին.

«Չեմ կարծում, որ ճիշտ է խոսել այլ ակումբների ֆուտբոլիստների մասին: Եթե ուրիշ թիմերի մարզիչներ խոսեն իմ ֆուտբոլիստների և նրանց հնարավոր տեղափոխության մասին, ապա դա ինձ դուր չի գա: Սանչեսը «Արսենալի» ֆուտբոլիստ է և վերջ: Միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ նա ֆենոմենալ խաղացող է:

Ես և ակումբի ղեկավարներն այնքան էլ չենք հավատում հունվարյան տրանսֆերային պատուհանին: Կարծում ենք, որ ֆուտբոլում կան խաղացողներ, որոնց տրանսֆերները պետք է փորձես իրականացնել, անկախ այն հանգամանքից՝ հունվարն է, մարտը, թե հունիսը»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ վերջերս խոսակցություններ էր տարածվել այն մասին, որ «զինագործների» հարձակվող Սանչեսը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»: Հակառակ ուղղությամբ էլ կարող է ուղևորվել մանկունիանցիների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը