Լրահոս

05.02.2010 11:03


Սերժ Սարգսյանը կհանդիպի Ռուսաստանի առաջին փոխվարչապետի հետ

Սերժ Սարգսյանը կհանդիպի Ռուսաստանի առաջին փոխվարչապետի հետ

Ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակալությունը, ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հինգշաբթի ուշ երեկոյան գործնական այցով ժամանել է Երևան՝ որպես ԱՊՀ ազգային գործերով ՌԴ համակարգող և ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության կապակցությամբ։

Նախատեսվում է, որ Շուվալովը հանդիպում է ունենալու Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, և քննարկումներն անցկացվելու են հարցերի լայն  շուրջանակով։

Այսօր  Շուվալովը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, փոխվաչապետ, Հայաստանի տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ։

 

Այս խորագրի վերջին նյութերը