Լրահոս

05.02.2010 11:18


Ժիրայր Սեֆիլյանը Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից որևէ ակնկալիք չունի

Ժիրայր Սեֆիլյանը Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից որևէ ակնկալիք չունի

-Ես այդ քայլը համարում եմ դրական։ Նա ցույց տվեց, որ ղեկավար այրը չպետք է ամեն գնով կառչած մնա իր աթոռից, ինչո՞ւ չէ՝ նաև փորձեց օրինակ ծառայել իր հաջորդներին։ Սակայն թե ինչպիսի մարդկանց և ուժերի վստահեց երկրի ղեկը, դա արդեն այլ հարց է,- Լևոն Տեր-Պետրոսյանի 1998թ. հրաժարականը մեկնաբանելով՝ ասել է «Հայ կամավորների համախմբում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը և հավելել, որ Լևոն Տեր-Պետրոսյան հնարավորություն ուներ չհրաժարվելու, սակայն նրա վրա ազդել են նաև 1996թ. անարդար ընտրութունների արդյունքները։

Արցախյան խնդրի զարգացումները, Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ, կապ չունեին հրաժարականի հետ, դա ուղղակի պատրվակ էր։

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ելույթին՝ Ժ.Սեֆիլյանն ասել է.

-Ես իմ տարաձայնությունը նրա մարտավարական ընթացքի մասին բազմիցս ասել եմ և որևէ ակնկալիք չունեմ, որ նա կփոխի իր մարտավարական ընթացքը։ Ուստի որևէ ակնկալիք չունեմ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը