Լրահոս

05.02.2010 12:31


ՀՀՇ անդամ. «Այսօր ունենք ավելի վատ Հայաստան, քան եղել է մինչև Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականը»

ՀՀՇ անդամ. «Այսօր ունենք ավելի վատ Հայաստան, քան եղել է մինչև Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականը»

-Եթե արդյունքով նայենք, մենք այսօր ունենք ավելի վատ Հայաստան, քան եղել է մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը,- պատասխանելով «7օր»-ի հարցին, թե տարիների հեռվից ինչպե՞ս է գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը' ասել է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը։

-Ես չեմ ուզում անհատական մեկնաբանություններ բերել՝ մեղադրանքներով կամ այլն, եղավ այն, ինչ որ եղավ։ Բայց այն, ինչ որ հեղաշրջում անող կամ հրաժարականի մեջ շահագրգռված ուժերն էին սպասում այն ժամանակ, չիրականացավ։ Մենք ունենք ավելի թույլ, ավելի բարդ և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավելի քիչ մեր օգտին լուծելու հնարավորություններ, քան ունեցել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ,-շարունակել է Հ. Իգիթյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը