Լրահոս

20.03.2009 12:33


Սարգիս Ավետիսյանն առաջարկում է փոխել հանրապետության նախագահի հետ հանդիպելու ձևաչափը

«Համերաշխություն» շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը, հանրապետության նախագահի և կուսակցությունների լիդերների հանդիպումից առաջ, «7 օր»-ի հետ զրույցում ասել է, որ հանրապետության նախագահին առաջարկելու է փոխել այդ հանդիպման ձևաչափը։ Սա նմանատիպ երկրորդ հանդիպումն է և, Սարգիս Ավետիսյանի համոզմամբ, անարդյունավետ։ Նրա խոսքերով, ոչ թե միանգամից այդքան շատ կուսակցություններ պետք է հրավիրվեն, այլ հավաքվեն գաղափարական սկուզբունքով։

-Մի անգամ հավաքվեն լիբերալները, մի անգամ՝ սոցիալիստները, մի անքամ՝ սոլիդարիստները և այլն։ Այսպիսի ֆորմատն այնքանով է վատ, որ քանակությունը շատ է, ժամանակը՝ քիչ, և քաղաքական կուսակցությունները, բնականաբար, իրենց գաղափարախոսությունը 2-3 րոպեում ներկայացնել չեն կարող,- ասել է Սարգիս Ավետիսյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը