Լրահոս

27.01.2018 07:35


Վրաերթի են ենթարկվել 41-ամյա, 26-ամյա և 64-ամյա կանայք

Վրաերթի են ենթարկվել 41-ամյա, 26-ամյա և 64-ամյա կանայք

Հունվարի 25-ին, ժամը 8.00-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 25-ին, ժամը 13.10-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 25-ին, ժամը 8.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի խճուղու խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը