Լրահոս

05.02.2010 14:22


Նորմալ երկրի նորմալ արտգործնախարարի վերջին դիվանագիտական սխալը…

Նորմալ երկրի նորմալ արտգործնախարարի վերջին դիվանագիտական սխալը…

Վերջին դիվանագիտական սխալը, որ արել է Հայաստանի արտգործնախարարը, ըստ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի, այն է, որ նա Ցյուրիխում տապալել է և՛ իր, և՛ Դավութօղլուի հայտարարությունը.

-Ցյուրիխում Թուրքիան պաշտոնական ձևով բոլորի ներկայությամբ պատրաստվում էր ներկայացնել այն սպասելիքները, որ ինքը կապում է հայ-թուրքական գործընթացի հետ։ Այնտեղ պարզ նշված էր և՛ ցեղասպանության,և՛ Կարսի պայմանագրի հետ կապված սահմանի հաստատման հարցը, և՛ Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ի՞նչ արեց Հայաստանի արտգործնախարարը՝ անընդհատ կապվելով Հայաստանի հետ։

Հ. Իգիթյանը հավաստիացրել է, թե ինքն այդ ժամանակ շատ հեռու չի եղել Ցյուրիխից, և լրագրողների հետ անընդհատ կապի մեջ է եղել։

-Ինքը տապալեց և՛ սեփական ելույթը, և՛ Թուրքիայի արտգործնախարարի ելույթը։ Բայց ես շատ կարևոր էի համարում, որ այս ելույթը պետք է այնտեղ հնչեր։ Հայաստանը հնարավորություն ուներ բոլորին ներկայացնելու Թուրքիայի իրական սպասելիքներն այդ գործընթացից, որը որևէ կապ չունի սահման բացելու կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հետ։

Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե եթե Նալբանդյանը չխոչընդոտեր Դավութօղլուի կողմից այդ հայտարարությունը հնչեցնելուն, հնարավո՞ր է, որ հայ-թուրքական արձանագրությունները չստորագրվեին՝ Հ. Իգիթյանը պատասխանել է .

-Այդպե՛ս պետք է լիներ։ Նորմալ երկրի նորմալ արտգործնախարարը եթե մի բան է սպասում արձանագրությունից, իսկ այլ կողմը հայտարարում է, որ այս արձանագրությունը լուծում է ցեղասպանության չլինելու հարցը, լուծում է Լեռնային Ղարաբաղի «օկուպացիան դադարեցնելու» հարցը և այլն, ինքն ուղղակի չպետք է ստորագրեր։ Եվ այդ չստորագրելու մեղքը կընկներ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը