Լրահոս

27.01.2018 09:39


Վարդենյաց լեռնանցքը փակ է

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մեղրու, Կապանի, Գորիսի, Սիսիանի, Եղեգնաձորի, Աշտարակի, Արմավիրի, Թալինի, Ապարանի, Մարալիկի, Աբովյանի, Դիլիջանի, Իջևանի, Վանաձորի, Ստեփանավանի, Նոյեմբերյանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:

Բքի և ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում, Մեղրու և Արթիկի ճանապարհներին գետնաբուք է։

Գավառ-Սևան և Գավառ-Մարտունի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը