Տնտեսական

27.01.2018 16:57


Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,475,811 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,475,811 ԱՄՆ դոլար
Հունվարի 22-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,475,811 ԱՄՆ դոլար 480.31 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 91,041,215 ԱՄՆ դոլար 481.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10,500,000 դոլարի առք և վաճառք 480.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,843,157 եվրո 589.33 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14,151,787 եվրո 593.00 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,215,223,160 ՌԴ ռուբլի 8.48 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 466,039,440 ՌԴ ռուբլի 8.58 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Հունվարի 15-21ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 79.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 56.1 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը