Լրահոս

02.02.2018 12:55


Բախվել են Արագածոտնի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետի Mercedes-ն ու «Սիլ Ինշուրանս»-ի մասնաճյուղի տնօրենի Nissan-ը

Բախվել են Արագածոտնի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետի Mercedes-ն ու «Սիլ Ինշուրանս»-ի մասնաճյուղի տնօրենի Nissan-ը

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալայանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 1-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 21։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչներ՝ 43-ամյա Արմեն Մելքոնյանի վարած Mercedes մակնիշի 35 DV 023 համարանիշի և 32-ամյա Արսեն Միրզոյանի վարած Nissan մակնիշի 35 GQ 510 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մելքոնյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 21-ամյա Տաթևիկ Կարապետյանը և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Անահիտ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մելքոնյանն աշխատում է Արագածոտնի մարզպետարանում՝ որպես զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, իսկ Ա. Միրզոյանը՝ «Սիլ Ինշուրանս» ՍՊԸ-ի Արագածոտնի մասնաճյուղի տնօրեն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը