Լրահոս

03.02.2018 18:17


Մեծամորում ճակատ–ճակատի բախվել են Mercedes-ները. կա 2 զոհ, 6 վիրավոր

Մեծամորում ճակատ–ճակատի բախվել են Mercedes-ները. կա 2 զոհ, 6 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամորի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 91 RP 091 համարանիշի և Mercedes մակնիշի 74 TT 999 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ 74 TT 999 համարանիշի Mercedes-ը դեպի Երևան ընթանալիս՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Արմավիր ընթացող մյուս Mercedes-ին:

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «Mercedes» մակնիշի 74 TT 999 համարանիշի ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Ոռուտ գյուղի բնակիչ, 40-ամյա Նվեր Դիլանյանը, իսկ մյուս «Mercedes»-ը վարել է Մեծամոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Գևորգ Գրիգորյանը: Վթարի հետևանքով Ն. Դիլանյանի ուղևորներ, համագյուղացիներ, 33-ամյա Մհեր Դիլանյանը և 18-ամյա Էրիկ Դիլանյանը տեղում մահացել են, իսկ 16-ամյա Մուկուչ Պետրոսյանը, 12-ամյա Սուրեն Գրիգորյանը, ովքեր վարորդի համագյուղացիներն են, և մյուս «Mercedes»-ի վարորդ Գ. Գրիգորյանն ու նրա ուղևորներ, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչներ, 50-ամյա Միխայել Մխիթարյանն ու 22-ամյա Արմեն Մխիթարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածներ Մ. և Է. Դիլանյանները հորեղբոր տղաներ են, իսկ վիրավորներից Մ. և Ա. Մխիթարյանները՝ հայր ու որդի: Պարզվել է նաև, որ Ն. Դիլանյանն ու նրա ուղևորները Արմավիր էին մեկնել իրենց ազգականի զինվորի երդմնակալության արարողությանը ներկա լինելու: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ն. Դիլանյանը մինչև հանդիպակած գոտի դուրս գալն ու Գ. Գրիգորյանի «Mercedes»-ին բախվելը հարվածել է Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ, 31-ամյա Կարեն Խառատյանի կողմից վարած «Գազել» մակնիշի 485 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենային:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը