Լրահոս

05.02.2018 08:45


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փետրվարի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը